Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների պարգևատրել է ԱԺ պատվո շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

1132845

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։

Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։

«Նույնիսկ վստահ չեմ, որ արժանի եմ սրան: Մեծ պատիվ է ինձ համար նման շքանշան ստանալը, բայց նաև պարտավորություն է: Մեր աշխատանքը, մեր ներգրավվածությունը շարունակելու համար մենք պետք է համոզվենք, որ Հայաստանին տրամադրվող աջակցությունը բարձր մակարդակի վրա է։ Սա նաեւ կարեւոր պարտավորություն է՝ շարունակել բացատրել, թե ինչու է Հայաստանի անվտանգության պահպանումը կարեւոր։ Շնորհակալ եմ գնահատականի եւ վստահության համար», - ասաց Վիոլա վոն Քրամոնը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ