ՀՀ ենք եկել որպես ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

photo.jpg

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:

Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ եւ այցի շրջանակում կլինեն նաեւ Սյունիքի մարզում:

Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:

--00—ԶՀ