Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

aca0bb3e-e30a-44bb-8250-0db5b2d7a09e.jpg

Հուլիսի 1-ին նշվում է Պետական պահպանության ծառայության կազմավորման՝ ՊՊԾ-ի տոնը, որի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար» Պետական պահպանության ծառայության մի խումբ  աշխատակիցներին պարգեւատրել Ազգային ժողովի նախագահի հուշանվերով։ 

Նշենք, որ ՊՊԾ աշխատակիցները խորհրդարանում դարձել են ՔՊ-ի անվտանգության երաշխավորները, դահլիճում ընդդիմադիրների կողմից փոքր-ինչ ակտիվության ժամանակ ԱԺ նախագահը արագ դահլիճ է հրավիրում ՊՊԾ աշխատակիցներին, որոնք բիրտ ուժ կիրառելով , ընդդիմադիրներին գետնին քարշ տալով հեռացնում են դահլիճից։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշված է, թե ովքեր են պարգեւատրվողները:

--00--ԶՀ