Լեհաստանում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը․ հանդիպել է ՄԱԿ-ի պետքարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

f

Սեպտեմբերի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելի հետ: Տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերին։

Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ Վ․Գերվելը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա դիվանագիտական գործունեության մեջ:

--00—ՍՊ