ՊԵԿ նախագահը իր տեղակալին է հանձնել «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

photo_2023-09-15_10-19-04

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապացությամբ:

Հանդիպմանը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ծովինար Սողոմոնյանին հանձնել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալ՝ մաքսային մարմնի խնդիրների իրականացման և մաքսային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում ներդրված զգալի ավանդի համար:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ծովինար Սողոմոնյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար:

--00—ՅՄ