Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 6-ին, որոշում է  ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով` Ծովինար Սողոմոնյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ վերջինս հոկտեմբերի 5-ին ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը

Ծովինար Սողոմոնյանը ծնվել է 1987 թ- մարտի 18-ին, Երևանում:

Կրթություն

2003-2007թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր
2007-2009թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

2007- 2013թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ

2013թ. – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ 

2013-2014թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության և զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ 

2014թ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ

2014-2015թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար

2015-2017թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար

2017-2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

2018թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

--00--ԿԿ