Լեհաստանում իր առաքելությունն ավարտող դեսպանը պարգևատրվել է Սենատի հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

դդ

Սեպտեմբերի 5-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի մարշալ Տոմաշ Գրոձկիի հետ՝ Լեհաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Տ․Գրոձկին շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություն հետագա աշխատանքային գործունեության մեջ՝ հանձնելով Սենատի հուշամեդալ:

--00—ՍՊ