Լեհահայոց արքեպիսկոպոսության հիմնադրման և հայ-լեհական բարեկամությանը նվիրված խաչքար է բացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

xx

Հունիսի 24-ին Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Լեհաստանի Զաբժե քաղաքում Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու լեհահայոց արքեպիսկոպոսության հիմնադրման 655-ամյակին և հայ-լեհական բարեկամությանը նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը, հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Խաչքարի բացման միջոցառմանը հաջորդել է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված համերգ՝ Զաբժեի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

--00—ՍՊ