Արցախի պատգամավորներն այսօր ընտրություն կկատարեն՝ վերականգնվող պետությո՞ւն, թե՞ քաոս․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

դ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադարձել է Արցախում սպասվող նախագահական ընտրություններին․ 

Արցխաի Խորհրդարանն այսօր նոր նախագահ է ընտրելու։ Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ ընտրություններն առաջին իսկ փուլով ավարտվեն։ Ես լիահույս եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Դա է պահանջում Արցախի անվտանգությունը, դա է պահանջում այնտեղ բնակվող մեր հայրենակիցների կենսական շահը։

Հակառակ կողմում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերն են։ Ուրիշ ոչինչ։ ԱՀ պատգամավորների ընտրությունն էլ է այս երկուսի միջ՝ վերականգնվող պետություն, թե՞ քաոս։ Անկախություն, թե՞ ինտեգրացիա։ Արցախ, թե՞ Ադրբեջան։

Ես ուզում եմ, որ քվեարկության պահին պատգամավորները լավ հասկանան, թե պատմական ինչ մեծ պատասխանատվություն կա իրենց վրա դրված։ Ու Աստված ոչ արասցե, եթե առաջնորդվեն ոչ թե արցախահայության, այլ Ալիևի թելադրանքով։ Արցախն, իհարկե, այդ հարվածին էլ կդիմանա։ Բայց իրենք՝ երբեք…

--00—ՍՊ