Արցախի նախագահի ընտրության հարցով ԱՀ ԱԺ նիստի օր նշանակված չէ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

դդ

Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցով Արցախի ԱԺ նիստի օր առայժմ նշանակված չէ:

Այդ մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ԱՀ ԱԺ լրատվության ծառայությունից:

Համաձայն ԱՀ սահմանադրության, ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովն ընտրում է նոր նախագահ:

--00—ՍՊ