Երևանում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ հերթական վթարն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

շամ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Nissan մակնիշի և թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեափոխվել է «Էրեբունի» բժշկական կնտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և երթևեկությունը կարգավորում են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Դանիելյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ասատրյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոշարասյան պետ Հայկ Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ