Human Rights Watch-ը կոչ է անում Բաքվին ապահովել քաղաքացիական անձանց իրավունքները Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_1

HRW իրավապաշտպան կազմակերպությունը իր հաղորդագրության մեջ շեշտել է, որ Բաքուն պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ԼՂ էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու հումանիտար կարիքները ապահովելու համար՝ թույլ տալով անհապաղ հումանիտար օգնության մուտքն այնտեղ, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ բախվել են հումանիտար լրջագույն կարիքների, հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Այն փաստում է, որ ռազմական գործողությունները հաջորդել են Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս շարունակվող տեղաշարժի սահմանափակումներին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի, դեղորայքի, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաների սուր պակաս կա։

HRW-ը Ալիևի վարչակազմին կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար ապահովել հումանիտար կարիքների հասանելիություն, ինչպես նաև Հայաստան գնալ-գալու հնարավորություն։

«Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև բժշկական օգնության հրատապ կարիք ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են հեռանալ՝ հարգելով նրանց վերադառնալու իրավունքը», - ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ