Լեմկինի ինստիտուտ. թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԱՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

photo_2023-09-25_09-28-32

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարում է, որ երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը Արցախում 4000-ամյա ժողովրդի և քաղաքակրթության ոչնչացմանը։

«Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ՄԱԿ-ը «ցեղասպանության կանխարգելում» չունեն՝ չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին։ Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում, ցեղասպանությունը կանխելու այս կատարյալ փոթորկի մեջ, լուրջ ուժ ունեցող խիզախ ձայնը կգործի ճիշտ:

Բայց այսօր աշխարհում իրական առաջնորդներ չկան։ Նրանք մտավախություն չունեն, որ մի օր դառնալու են այս սարսափի թիրախը, ուստի իրենց այնքան էլ չի հետաքրքրում։ Նրանք քնում են ինքնագոհ հարմարավետության մեջ: Իրականում աշխարհի հասարակ մարդկանց խնդիրն է միավորվել և վերջ տալ իշխանության և ռեսուրսների այս անսահման ծարավին, որն իր ճանապարհին ոչնչացնում է ամեն ինչ։

Ոչ մի ժողովուրդ չի շահել ցեղասպանությունից. Այս լուսանկարում պատկերված ծերունու վիշտը աշխարհում ոչ մի սովորական մարդու ձեռնտու չէ... Ի՞նչ են նրանք շահել՝ զատությո՞ւն, արժանապատվությո՞ւն, իրավունքնե՞ր, թափանցիկությո՞ւն, լավ ղեկավարությո՞ւն, բարոյականությո՞ւն։ Բոլոր վերոնշյալնե՞րը: Ոճ, նրանք րեւէ շահ չեն ստանում:

Բայց աշխարհի մայրաքաղաքներում, կառավարություններում շատ մարդիկ կան, որոնք արդեն օգուտներ են քաղում: Ռեսուրսներ, մուտք, ուժ: Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունը ընդմիշտ անհետանա։

Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ փոխելու այս հավասարումը, և մենք պետք է դա անենք արագ», - ասվում է ինստիտուտի X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում արված հայտարարության մեջ:

--00—ՅՄ