Մենք դատապարտում ենք Իլհամ Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը. Լեմկինի ինստիտուտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1124News

․

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դատապարտել է ցեղասպանական հռետորաբանությունը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է վերջերս՝ Շուշիում ունեցած ելույթում՝ կրկնելով Հայաստանի վրա հարձակվելու սպառնալիքը:

«Նախագահ Ալիևի հռետորաբանությունն իր էությամբ ցեղասպան է: Ալիևի թիրախավորված հայտարարությունները, ինչպիսիք են՝ հայերին սպասող «ողբերգության» սպառնալիքը, «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի համբերատարությունը սպառվում է», ցեղասպան հռետորաբանության մի քանի օրինակ են: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այդ հռետորաբանությունը` կանխելու ևս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ»,- ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

--00--ԱՀ