Հաքան Ֆիդանը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

64a4018c1f207

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» վերաբերյալ: Հայտնում է Ermenihaber.am-ը։

Ֆիդանը շեշտել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմից հետո բանակցությունների մեջ մտել  է մեծ զգուշությամբ: Արտգործնախարարը  հայտարարել է․ «Նրանք պաշտպանեցին իրենց իրավունքները Հայաստանի դեմ, որը փորձեց սադրել նրանց: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրները քայլ կատարեցին իրենց ինքնիշխանության ապահովման ուղղությամբ՝ իրականացնելով «հակաահաբեկչական գործողություն»։

Ֆիդանը  պնդել է, որ էթնիկ հայ բնակչությունը բացահայտ թիրախ չէր, ընդհակառակը, դա նրանց համար ավելի ապահով միջավայր ստեղծելու քայլ էր։ Նրանք ոչնչացրել են «զինված տարրեր»՝  ոչ մի վնաս չպատճառելով խաղաղ բնակչությանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ