Ալիևն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

64a526744d49464a526744d495168854488464a526744d49064a526744d49

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացներին։

--00—ՅՄ