«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է, Բաքուն ազատ է ընդունել ցանկացած որոշում». Հաքան Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

07312310865f06b87c4485834e06190555086f.jpg

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ կաղմերը անդրադարձել են նաև Լաչինի միջանցքում և հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված իրավիճակին։ 

«Տարածաշրջանային կայունության ճանապարհը Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության համաձայնագրի միջոցով է։ Դրա համար մեծ նշանակություն ունի Զանգեզուրի հաղորդակցության բացումը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Բաքուն ազատ է ընդունել ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում։ Դա Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»,- ավելացրել է Հաքան Ֆիդանը։

--00—ԶՀ