«Ռաֆահ» անցակետը փակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատար մեքենա անցկացնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

գազա

 Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը փակվել է մարդասիրական օգնություն տեղափոխող 20 բեռնատար մեքենա անցկացնելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Մեքենաները բժշկական պարագաներ և սննդամթերք են տեղափոխել, բեռը փոխանցել են պաղեստինյան Կարմիր մահիկին, հայտարարել է Սինայում Կարմիր մահիկի տնօրեն Խալեդ Զեյդը:

--00—ԼՀ