Հոկտեմբերի 27-ի գործով մի կարևոր վկա կա՝ Ալեքսան Հարությունյանը, ո՞րտեղ է նա. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News

Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն բան բացահայտված է, խնդիրը նրա մեջ է, թե այդ բացահայտումները իրավական առումով ինչ ընթացք պետք է ունենան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտումից։

Քոչարյանը նշեց, որ գործով անցնող շատ վկաներ այս պահին գոյություն չունեն։

«Վկաների մի մասը մահացել են տարօրինակ հանգամանքներով»,- նշեց Քոչարյանը և ավելացրեց, որ գործի բազմաթիվ հատորներում կան դրվագներ, որի ուղղությամբ կարող են զարգացումներ տեղի ունենալ։

Քոչարյանը հիշեց «Հոկտեմբերի 27-ի» գործով անցնող վկա Ալեքսան Հարությունյանին։

«Բոլորդ մոռացել եք՝  ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը, նա քանի կա գործը միշտ շանս ունի բացահայտվելու»,- նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00--ԼՀ