Հոկտեմբերի 25-29-ը արգելվել է Ուկրաինայից և Բրազիլիայից թռչնամսի խմբաքանակի ներմուծումը ՀՀ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

photo_2023-11-03_10-52-40

Հոկտեմբերի 25-ից 29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․

❌🐓Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով,

❌🐓Բրազիլիայից թռչնամիս՝ 51000 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով,

❌🐖Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։

Փաստաթղթային անհամապատասխանություն արգելվել է ներմուծել․

❌🌲Դեկորատիվ փշատերև մշտադալար ծառեր (եղևնի)՝ 16 հատ (19260 կգ), երկիր է մուտք գործել առանց բուսասանիտարական հավաստագրի։

--00—ՅՄ