Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

26d8b0df48b8a6850142e332f8f9d8bd

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել:

Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին:

Սա շատ նման է այն իրավիճակին, երբ փաշինյանական իշխանությունը նախ Արցախը հռչակեց Ադրբեջան, նշեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, իսկ հետո Ադրբեջանն այդ հայտարարություններն օգտագործելով տարբեր կենտրոնների հետ երկխոսությունում, հարձակում սկսեց Արցախի դեմ:

Էլ ի՞նչ ձևով է լինում հանձնումը. Փաշինյանն ադրբեջանական ախորժակի բավարարման համար սահուն դաշտ է նախապատրաստում»:

--00—ՅՄ