Ադրբեջանը ձգտում է խաղաղության, հարաբերությունների կարգավորման․ Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

հաջ

Ադրբեջանը ձգտում է խաղաղության, Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման, X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Հաջիևը ընդգծել է, որ Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
«Բայց ցանկացած խաղաղ ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերն էլ իրենց դերակատարությունն ունենան, Հայաստանը նույնպես պետք է իր դերը կատարի ու բարի կամք դրսևորի: Այժմ տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և ստատուս քվո։ Այս նոր իրողությունները հիմնված են արդարության և օրինականության վրա», - եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

--00—ԼՀ