ՀԱՊԿ երկրները պայքարում են իրենց քաղաքացիներին ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրելու դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

պես

 ՀԱՊԿ անդամ պետությունները «Վարձկան» գործողության շրջանակներում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընթանում ՀԱՊԿ անդամ երկրների՝ «Վարձկան» գործողության անցկացման աշխատանքը, Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «ՀԱՊԿ անդամ պետություններում աշխատում են հավաքագրողներ, որոնք փորձում են մեր երկրների քաղաքացիներին հավաքագրել անօրինական ահաբեկչական խմբավորումներում և կազմավորումներում այլ տարածաշրջաններում, աշխարհի այլ երկրներում: Նրանց հաջողվում է որոշ քաղաքացիների դնել այդ հանցավոր ուղու վրա»։

«ՀԱՊԿ անդամ երկրներն առաջին օրը չէ, որ համատեղ պայքարում են դրա դեմ: Ընդգծվել է այդ աշխատանքը շարունակելու քաղաքական կամքը», - հավելել է Պեսկովը:

--00—ԼՀ