Հայաստանի հավաքականը 93-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Zelarayan-3-750x375

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ նոյեմբերի 30-ին թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 93-րդ տեղը (նախորդ թարմացմամբ 95-րդն էր)։

fifa

Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Անգլիայի հավաքականը:

Լավագույն տասնյակում են նաև Բելգիան, Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան:

fifa

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ