Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1126678

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է 2023 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը և տարին կեզրափակի 93-րդ հորիզոնականում:

Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաև Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:

--00—ՅՄ