Հայաստանի հավաքականը 95-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հե

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ ապրիլի 4-ին թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 95-րդ տեղը (նախորդ թարմացմամբ 94-րդն էր)։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Վարկանիշի առաջատարը մնացել է Արգենտինայի հավաքականը: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի հավաքականը, երրորդը՝ Բելգիայի հավաքականը:

Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Իսպանիան , Իտալիան և Խորվաթիան:

--00—ԼՀ