Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

256301

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

Վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս:

Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:

--00—ՅՄ