Ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը, տարօրինակ զուգադիպությամբ այսօր որոշվեց նրան դատող դատավորի անունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

timthumb

Ժամեր առաջ ծնվեց քաղաքական հալածյալ Անի Կարապետյանի առաջնեկ որդին՝ Հայկը: Տարօրինակ զուգատիպությամբ այսօր նաև որոշվեց Անի Կարապետյանին դատող դատավորի անունը: Անիի քրեական գործը այսօր առավոտյան մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին: Այս մասին տեղեկանում ենք Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից։

«Հիշեցնենք, որ Անի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքում հակաիշխանական գրառումներ կատարելու համար: Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում և կալանք՝ մեղադրելով ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով

(ատելության քարոզ):

Շնորհավորում ենք Անի Կարապետյանին, նորածին Հայկին մաղթում ենք երջանիկ մանկություն և դավաճաններից մաքրված հայրենիք:

Աստված պահապան...»։

--00—ՅՄ