Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը քննարկել են միմյանց միջև ռոումինգի սակագինը նվազեցնելը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ֆ
«Հետքը» գրում է․ Հաջորդ շաբաթ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են հայտարարել միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։ 
 

«Հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հինգ երկրներ, հավանաբար, պայմանավորվածություններ ձեռք կբերեն միմյանց միջև ռոումինգի սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ: Ստորագրումը կարող է տեղի ունենալ դրանից անմիջապես հետո»,- դեռ դեկտեմբերի 5-ին գրել է Յոզվյակը։

Ավեին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ