ԵՄ գագաթնաժողովից առաջ Օրբանը, Շոլցը, Մակրոնը, Միշելը և ֆոն դեր Լայենը հանդիպում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

եմմմ

Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողով են անցկացնում, որի գլխավոր թեմաներից են լինելու ֆինանսական աջակցությունը Կիևին, ինչպես նաև Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle պարբերականը հաղորդում է, որ գագաթնաժողովից առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում են անցկացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որը սպառնացել է, որ կարգելափակի Ուկրաինայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները։

Գագաթնաժողովին ժամանելիս Օրբանը հայտնել է, որ Ուկրաինան դեռ պետք է բավարարի ԵՄ-ին անդամակցելու բոլոր պայմանները, որպեսզի սկսի անդամակցության շուրջ բանակցություններ, իսկ «յոթ պայմաններից մինչև այժմ կատարվել են միայն երեքը»։

Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ ղեկավարները նաև ցանկանում են Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ եվրո մինչև 2027 թվականը։

Օրբանը հայտնել է, որ կաջակցի երկարաժամկետ ֆինանսական օգնության տրամադրմանը, եթե դա լինի «Եվրոպական Միության բյուջեից դուրս»։

--00--ԼՀ