Ո՞վ է Փաշինյանը, որ Սամվել Շահրամանյանի վրա մատ թափ տա ու սպառնա նրան, բա Արցախում նուռ էին հավաքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Արցախի Հանրապետության լուծարման  փաստաթուղթը Ադրբեջանի կողմից պարտադրված փաստաթուղթ է, այն Արցախի Ազգային ժողովի կողմից վավերացված չէ, Արցախի Հանրապետությունը  մեր համար գոյություն ունի և ամեն ինչ պետք է անենք, որ հարցը փակված չլինի։ Արցախի ապագայի վերաբերյալ պետք է ռազմավարություն մշակել, հապաղելը կամ ուշացնելը կարող է մեծ կորստի բերել և այլևս պայմաններ չլինի Արցախի վերադարձի համար։ Սամվել Շահրամանյանի քայլերում հապաղում, դանդաղում եմ տեսնում, իմ խորհուրդն է` Արցախի հարցում օպերատիվ գործել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ պետության մեջ պետություն չի կարող լինել, Սեյրան Օհանյանը նկատեց, որ  Արցախի ղեկավարությունն իր ժողովրդի հետ է աշխատելու, չի խառնվելու ՀՀ ներքին հարցերին․

«Արցախի ղեկավարությունը ո՞ր երկրում իր գործունեությունը շարունակի, գնա՞ն Ադրբեջանում, Թուրքիայում  կամ ՌԴ-ում շարունակեն իրենց գործունեությունը, իրենք հիմա գտնվում են  Հայաստանում, այստեղ էլ պետք է շարունակեն։ Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը կամ իր թիմը, որ Սամվել Շահրամանյանի վրա մատ թափ տան, Արցախի փոխարեն հայտարարություններ անեն, Արցախում տրնգի էին տալիս ու  նուռ հավաքում, հիմա երբ նման դժվար վիճակում են, սպառնալից հայտարարություննե՞ր են անում»,- ավելացրեց ՊՆ նախկին ղեկավարը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00--ԼՀ