Փաշինյանը կգնա Պուտինի երդմնակալության արարողությանը, Բրյուսելում իրենից դժգոհ են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

Ոսկեպարի «պարը» հրահրված էր Փաշինյանի կողմից, նա ցանկանում էր երկրի ներսում բողոքի ալիք սադրել, ճգնաժամ ձևավորվել, որ ապրիլի հինգի՝ Բրյուսելի հանդիպումը ձախողեր, քանի որ դրանից Ադրբեջանը դժգոհ էր։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

«Փաշինյանն ամենաբարձր ամբիոններից Ադրբեջանի և Թուրքիայի քարոզչությունն է անում և անպատիժ մնում։ Նա Տավուշում դնում է մարդկանց մի իրավիճակի մեջ, որ թողնեն իրենց տները ու փախչեն։ Երկու տարի է՝ ժողովուրդը  չգիտի՝ վաղն իր ճակատագիրն ինչպես է որոշվելու, անորոշության մեջ են ապրում մարդիկ։ Դա Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագիրն է, որ Հայաստանը հայաթափվի»,- ավելացրեց Ղուկասյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան