Դաշնակցին երրորդ թշնամի ենք սարքում, դա տանելու է պատերազմի․ Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Նախորդ իշխանություններին քննադատել եմ իրենց դիվանագիտության համար, այսօրվա իրավիճակը հետևանք է նրանց վարած քաղաքականության, բայց ոչ մի իշխանություն չի զիջել ՀՀ-ի ինքնիշխան իրավունքը և Արցախի շահերը, ինչպես Փաշինյանը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

ԱԳ նախկին նախարարի խոսքով, երեսուն տարի Անկախության հռչակագիրը եղել է, Հայաստանը բարեկամներ, թշնամիներ ունեցել է, բայց ոչ մեկ չի պահանջել այն հեռացնել, իսկ Փաշինյանը զիջման քաղաքականություն է վարում։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից` Հովհաննիսյանը նկատեց, որ ՌԴ-ին այստեղից հեռացնելը արկածախնդրութուն է, հիմա Հայաստանը միայնակ մնալու պատրաստ չէ․ «Ուզում ենք դաշնակցին երրորդ թշնամի դարձնել, դա պետական մոտեցում չէ, չենք հասկանում տարածաշրջանի զարգացումները և  Հայաստանը տանում ենք մեկուսացման ու պատերազմի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ