Թունե՞լ կամ ճոպանուղի՞ է կառուցելու, ինչպե՞ս է լուծելու Տավուշի գյուղերի ճանապարհների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Եվրասիան ռազմաքաղաքական տեսանկյունից անցումային փուլ է ապրում, այնտեղ, որտեղ մեր պետությունն է, արմատական փոփոխությունններ են լինելու՝ սահմանների փոփոխությունից սկսած մինչև հարաբերությունների ձևաչափ պետությունների և դաշինքների միջև։  Այն, ինչ Հայաստանի համար հրապուրիչ է այսօր, վաղը կարող է  հրապուրիչ չլինել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԵՄ անդամության  թեկնածու դառնալու ՀՀ-ի որոշմանը։



Դիվանագետի կարծիքով, Հայաստանը պետք է ապագա աշխարհի տեսլականն ունենա, որը չունի, իսկ Արևմուտքը, ՌԴ-ն, Չինաստանը ունեն։ Այն աշխարհը, որը ուզում են ստեղծել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան Եվրասիայում, բևեռային փոփոխությունների է հանգեցնելու։

Խոսելով Տավուշում գտնվող տարածքների մասին, որոնք Ադրբեջանը պահանջում է վերադարձնել, Մելիքյանը նկատեց․



«Փաշինյանի համար այդ գյուղերը Հայաստանինը չեն, դրա համար է ասում՝ Տավուշից գյուղ չենք տալու, քարտեզի վրայի անկլավները Փաշինյանի համար Ադրբեջան են, պատսրաստ է հանձնել, իսկ ինչպես է լուծելու կոմունիկացիաների հարցը, հավանաբար` թունել կամ ճոպանուղի է կառուցելու»։



Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան