Հռոմի պապը հորդորել է Սուրբ Ծնունդը նշել առանց ավելորդության՝ չմոռանալով ընթացող պատերազմները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ппмтмтми

Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը Սուրբ Ծննդի նախօրեին հավատացյալներին խորհուրդ է տվել զերծ մնալ ավելորդություններից և հիշեցրել է աշխարհով մեկ շարունակվող զինված հակամարտությունները։

«Մենք հիշում ենք մեր եղբայրներին, ովքեր տառապում են ռազմական գործողությունների հետևանքներից: Մեր մտքերը Պաղեստինում են, Իսրայելում, Ուկրաինայում: Հիշում ենք նաև նրանց, ովքեր տառապում են աղքատությունից, սովից, ստրկությունից»,-ասել է նա:

Խոսելով գալիք Սուրբ Ծննդյան տոների մասին՝ Ֆրանցիսկոս Պապը խորհուրդ է տվել շատ չծախսել։

«Պետք չէ տոնը շփոթել նյութապաշտության հետ: Քրիստոնյաները կարող են տոնը նշել հասարակ, առանց ավելորդ ծախսերի։ Մենք պետք է կիսվենք նրանց հետ, ովքեր այս տոնի համար ինչ-որ բանի պակաս ունեն, նրանց հետ, ովքեր շփման կարիք ունեն»,-ասել է նա:

--00—ՅՄ