Այս տոնը մեզ հորդորում է սրտացավ լինել Ընտանիքի, Օջախի, Հայրենիքի հանդեպ. ՀՀ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

նկար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:

Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:

Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս»: 

--00—ԼՄ