Կաթոլիկները տոնում են Սուրբ Ծնունդը. աշխարհի առաջնորդները կոչ են անում այն անցկացնել տանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Քրիստոնյա կաթոլիկներն այսօր տոնում են Սուրբ Ծնունդը: Քրիստոնեական տոնի առթիվ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան պատարագ է մատուցել, սակայն պատարագին մասնակցել է ոչ թե 10 հազար մարդ, ինչպես նախկինում էր, այլ մի քանի տասնյակ մարդիկ։ Պատճառը կորոնավիրուսային համավարակն է:

Աշխարհի առաջնորդներն ու առողջապահական ոլորտի պատասխանատուները մի քանի շաբաթ է՝ կոչ են անում՝ տոներն անցկացնել տանը, խուսափել շփումից:

նկար

Բեթղեհեմում քրիստոնյաների գլխավոր տոնը կորոնավիրուսի պատճառով անցնում է առանց ուխտավորների և զբոսաշրջիկների։ Հավատացյալների կուտակումներից խուսափելու համար աշխարհի հարյուրավոր այլ եկեղեցիներում ևս պատարագները կմատուցվեն հեռավար:

Վատիկանը հայտարարել է, որ հավատացյալներին տաճարի պատշգամբից Հռոմի պապի ավանդական ուղերձը ևս չեղարկվում է, իսկ օրհնությանը կարգը կհեռարձակվի համացանցով:

--00—ԼՄ