ՀՀ-ն որոշել է փոխել արտաքին քաղաքականությունը, որպեսզի հեռու մնա ՌԴ-ից, մենք դա խրախուսում ենք. ՆԱՏՕ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Screenshot_7

Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի մի փոքր հեռու մնա Մոսկվայից։ Դա մենք խրախուսում ենք: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ խոսելով ՀՀ կողմից անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացիայի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման մասին։

«Հայերն ազատ են ինքնուրույն որոշումներ կայացնելու, նրանք որոշել են դա անել։ Կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ՝ ակնկալելով ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն, խնդրելով ՆԱՏՕ-ի՝ ավելի մեծ ներկայություն և տեսանելիություն այն հարաբերություններում, որոնք ունեն մեզ հետ։ Մենք աջակցում ենք մեր գործընկերների ցանկացած որոշմանը, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Մեզ համար դա շատ կարևոր է»,-ասել է նա։ 

 

--00—ՅՄ