14 մարդ զոհվել է, 108-ը՝ վիրավորվել. մանրամասներ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից հրթիռակոծությունից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

пп

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին երկու «Օլխա» հրթիռներով՝ արգելված կասետային զինամթերքով, ինչպես նաև չեխական արտադրության Vampire հրթիռներով, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռների մեծ մասը: Կիևի ռեժիմը փորձում է ուշադրությունը շեղել ռազմաճակատում կրած պարտություններից,  հրահրել մեզ պատասխան գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի հրետակոծության հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, ևս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, տուժել է։ 

ՌԴ ԱԻՆ-ը իր հերթին արձանագրել է 10 հրդեհ, որոնք ամբողջությամբ մարվել են։ Վնասվել է մոտ 40 քաղաքացիական օբյեկտ։

--00—ՍՊ