Ի՞նչ են սպասում ՀՀ քաղաքացիները իշխանություններից 2024 թ-ին. հարցում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

24News-ը ՀՀ քաղաքացիներից հետաքրքրվել է, թե Արցախի կորստի, արցախցիների բռնահանման ֆոնին ինչպե՞ս կգնահատեն ՀՀ իշխանության գործունեությունը 2023-ին և ինչ սպասելիքներ ունեն նրանից 2024-ին:

Հարցված քաղաքացիներից մեկը նշեց՝ որևէ ակնկալիք չունի և չի հավատում ոչ ոքի. «Բոլորին ջնջել ա պետք, ես ընդհանրապես չեմ ընդունում մեր վերջին իշխանություններին, բոլորին տվեցին անցան»:

Մեկ այլ հարցված քաղաքացի էլ անդրադարձավ անկլավների խնդրին.

«Անկլավների անունը լսում եմ՝ վատ եմ զգում, ուզում եմ՝ տղաներս ու թոռներս չգնան պատերազմ զոհվեն, խաղաղ ապրենք»:

Քաղաքացիներից մեկն էլ հույսը կապում է «Խաղաղության պայմանագրի» հետ. «Խաղաղության պայմանագիր էղնի ժողովուրդը հանգիստ շնչե, էդ հույսը ունինք»:

Մանրամասները 24News-ի տեսանյութում:

Մերի Մանուկյան

--00--ԼՀ