50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

photo_2024-01-11_17-05-13

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, հիշեցնում ենք, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝ https://50.socservice.am հղմամբ։

--00—ՅՄ