Բրոնզե մեդալի համար գոտեմարտում ըմբշամարտիկ Հրանտ Կալաչյանը պարտվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ՀԱՕԿ

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Բուխարեստում ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը 3։4 հաշվով զիջել է խորվաթ Դոմինիկ Էտլինգերին: 

Կալաչյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից և տուշեով պարտվել Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասել էր մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն էր տվել պայքարը շարունակել։ 

Սփոփիչ գոտեմարտում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հրանտ Կալաչյանը 8:4 հաշվով հաղթել էր հունգարացի Ռոբերտ Ֆրիտչին՝ իրավունք ձեռք բերելով պայքարելու բրոնզե մեդալի համար։ 
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս