Թուրքիայում ավտովթարից մահացել է 9, վիրավորվել 30 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

վ.jp

Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Մերսին նահանգի Այդընջըքի շրջանում միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Որպես ավտոբուսի կողաշրջման պատճառ նշվում է վարորդի կողմից տրանսպորտային միջոցի նկատմամբ կառավարման կորուստը:

Տեղի ունեցածի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել Մերսինի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է 9, իսկ վիրավորվել 30  քաղաքացի:

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական, ոստիկանական, Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակներ վարչության (AFAD) ջոկատներ, ինչպես նաև շտապօգնության բրիգադ: 

--00—ԼՀ