ՀՀ-ից ԱՄԷ կարող է արտահանվել ձուկ, մեղր և մեղվաբուծական արտադրանք, կաթ-կաթնամթերք և միս-մսամթերք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ընթացող վեցամսա բանակցությունների, աշխատանքային քննարկումների և տեղեկատվության փոխանակման արդյունքում՝ համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետությունից Արաբական Միացյալ Էմիրություններ ձուկ-ձկնամթերքի, մեղրի և մեղվաբուծական արտադրանքի, կաթ-կաթնամթերքի և միս-մսամթերքի արտահանման առողջության վկայականները:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արդյունքում նշված սննդատեսակները մեր երկրից արդեն կարող են արտահանվել Արաբական Միացյալ Էմիրություններ:

--00—ԼՀ