Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցությունը կխորանա և կընդլայնվի․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

cq5dam.thumbnail.cropped.750.422

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիական միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

--00—ՅՄ