Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

3ee5687a593835e0f7f6321790e8e422_M

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:

Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված ջերմ անձնական հարաբերությունները ևս կնպաստեն անցյալ տարի Էստոնիա կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը` ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: 

--00—ՅՄ