Հանդիպում՝ ԱԺ-ում․ Ավինյանը ՔՊ-ի հետ քննարկել է Երևանի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

423160858_922253632603139_5079400824633462995_n

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար:

--00—ՅՄ