Սոցապ նախարարը հանդիպել է Ջեքոբսին՝ ՔՊ կուսակցության գործունեությունը ներկայացնելու համար  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նարեկ

««Քաղաքացիական պայամանագիր» և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունների միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու նպատակով՝ հանդիպել եմ Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ Ջեյ Ջեքոբսի հետ: Հաղորդում է ՀՀ ԱՍՀՆ նախարար Նարեկ Մկրտչյանը։ 

«Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահը քաջատեղյակ է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների մասին և տեղեկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, իսկ իր համար առաջնահերթություն է աջակցել կուսակցություններին, որոնք կարողացել են փոփոխություն մտցնել ժողովրդավարական արժեքների ամրապնդման առումով։ 

Կարևորելով «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության որդեգրած ժողովրդավարական արժեքները՝ Ջեքոբսը պատրաստակամություն հայտնեց տարբեր հարթակներում ներկայացնել և աջակցել ՀՀ իշխանությունունների որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներին:

Ջեյ Ջեքոբսի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները՝ միջկուսակցական կապերն ամրապնդելու նպատակով»,- նշել է նա։

--00—ՍՊ