Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo բեռնատարը կողաշրջվել է․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

բե

Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։



Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ։



Տեղում պարզվել է, որ Երևանի բնակիչ 61-ամյա Արմեն Ավանեսյանը բեռնատարով, ավազահանքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ