Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. DAF բեռնատարը «Պուշկինյան» 3-րդ ոլորանում կողաշրջվել է. shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

բեռ

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը13:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Վազգեն Պ.-ն իր վարած DAF մակնիշի բեռնատարով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի թունելից դեպի 3-րդ ոլորան ընկած հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ